ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մոսկվան սիրիական ընդդիմության ղեկավարներին բանակցելու պաշտոնական հրավեր է ուղարկում

Մոսկվան սիրիական ընդդիմության ղեկավարներին բանակցելու պաշտոնական հրավեր է ուղարկում
03.01.2015 | 14:53

ՌԴ իշխանությունները հրավեր են ուղարկել սիրիական ընդդիմության 28 առաջատար ներկայացուցիչների, այդ թվում` ընդդիմադիր միասնական կառույցի` Ազգային կոալիցիայի ղեկավար Հադի Ալ Բահրային: Պաշտոնական Մոսկվան առաջարկել է սիրիական ընդդիմության ղեկավարներին Մոսկվա ժամանել հունվարին` քննարկելու Սիրիայում 2011 թվականից ծավալված քաղաքացիական պատերազմի դադարեցման ուղիները:

Դիտվել է՝ 568

Մեկնաբանություններ