ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Ավետիսյանների հոգեհանգիստը` Սուրբ Նշան եկեղեցում

Ավետիսյանների հոգեհանգիստը` Սուրբ Նշան եկեղեցում
14.01.2015 | 12:57

Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների մարմինները տեղափոխել են Գյումրու Սուրբ Նշան եկեղեցի, որտեղ հավաքվել են մեծ թվով մարդիկ, ովքեր եկել են ցավակցելու սպանվածների հարազատներին:
Ավետիսյանների հոգեհանգիստը կկայանա այսօր, քաղաքացիական հոգեհանգիստը՝ հունվարի 15-ին՝ ժամը 17:00-ին, իսկ հունվարի 16-ին՝ հուղարկավորությունը։

Դիտվել է՝ 959

Մեկնաբանություններ