ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Թուրքիայի վարչապետը ՈՒկրաինայի նախագահին ֆինանսական աջակցություն է խոստացել

Թուրքիայի վարչապետը ՈՒկրաինայի նախագահին ֆինանսական աջակցություն է խոստացել
22.01.2015 | 14:07

ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Դավոսում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների ակտիվացման և ՈՒկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցերը՝ հաղորդել է նրա մամլո ծառայությունը: «ՈՒկրաինայի տարածքային ամբողջականությունը և սուվերենիտետը կարևոր են ոչ միայն ձեզ համար, այլև ամբողջ աշխարհի»,- ասել է Թուրքիայի վարչապետը: ՈՒկրաինայի նախագահը նրան կոչ է արել տարածքային անվտանգության հարցերը համատեղ լուծել: Նրանք քննարկել են համագործակցության ակտիվացման հնարավորությունները ռազմատեխնիկական և էներգետիկ ոլորտներում: Պյոտր Պորոշենկոն ու Ահմեդ Դավութօղլուն քննարկել են ՈՒկրաինային ֆինանսական աջակցության հարցը IMF-ի համագործակցության շրջանակներում և թուրքական ներդրումների հնարավորությունը ուկրաինական տնտեսության մեջ: Նրանք պայմանավորվել են, որ երկու երկրների ֆինանսների ու էներգետիկայի նախարարները առաջիկայում կհանդիպեն՝ պարզելու հետագա գործակցության մանրամասները:

Դիտվել է՝ 871

Մեկնաբանություններ