ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն Վիեննայում

Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն Վիեննայում
14.02.2015 | 04:30

Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կազմակերպության անդամ երկրներին կներկայացնեն ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը՝ իր Թվիթերի էջում գրել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը:
Դիվանագետը հավելել է, որ այնուհետև կարևոր այց կունենան տարածաշրջան՝ քննարկելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը:

Դիտվել է՝ 625

Մեկնաբանություններ