ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը մասնակցեց «Ներկուսակցական ժողովրդավարություն» թեմայով սեմինարին

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը մասնակցեց «Ներկուսակցական ժողովրդավարություն» թեմայով սեմինարին
19.02.2015 | 13:26

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամները փետրվարի 17-ից 18-ը Հայաթ փլեյս հյուրանոցում մասնակցեցին «Ներկուսակցական ժողովրդավարություն» թեմայով սեմինարին։ Այն կազմակերպել էր Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտը։ Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի տարբեր քաղաքական կուսակցությունների ակտիվ երիտասարդները:

Դասընթացի նպատակն էր ավելի խորը գիտելիքներ փոխանցել կուսակցությունների կառուցվածքի, գործընթացային կարողությունների, նրանց ներսում մասնակցության ձևաչափերի և որոշումների կայացման մեխանիզմների վերաբերյալ:
Անդրադարձ եղավ կուսակցական դաշինքներ կառուցելու և դրանք պահպանելու արդյունավետ ուղիներին:
Դասընթացը վարեց Քամրան Ուլլահը (Kamran Ullah) Նիդերլանդներից: Նա երիտասարդ քաղաքական գործիչների հետ քննարկեց քաղաքական կարիերայի կառավարման, քաղաքական ղեկավորության, կուսակցության անդամների ընտրության և կամավորների ներառման հարցերը: Ներկայացրեց Նիդերլանդների փորձը և հետաքրքվեց Հայաստանի քաղաքական կուսակցություններում նշված գործընթացների իրականացման ձևերով:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը սերտ համագործակցում է Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտի հետ: Առջևում Հարավային Կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների երրորդ ֆորումն է:

Դիտվել է՝ 816

Մեկնաբանություններ