Պաշտոնական Օսլոն Մոսկվայից պահանջել է պարզաբանել, թե ինչու է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ցանկում գտնվող փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը այցելել Նորվեգիային պատկանող Շպիցբերգեն կղզի։ Ռոգոզինը Շպիցբերգեն էր այցելել Հյուսիսային բևեռում ռուսական կայան ուղևորվելու ճանապարհին։