Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Դարդանելի գործողությանը մասնակցելու է շուրջ 20 երկրի առաջնորդ

Դարդանելի գործողությանը մասնակցելու է շուրջ 20 երկրի առաջնորդ
22.04.2015 | 13:48

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին նշանակված Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի միջոցառումներին Թուրքիա է ժամանելու 21 երկրի առաջնորդ՝ գրել է «Հյուրիյեթը»: Որոշ մանրամասներ էլ ներկայացրել է Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակօս» շաբաթաթերթը: Դարդանել հրավիրված 102 երկրներից 21-ն է (որից 2-ը չճանաչված կամ մասամբ ճանաչված երկրներ են) որոշել ներկայանալ միջոցառումներին ամենաբարձր մակարդակով: Թուրքիա են ժամանելու Մեծ Բրիտանիայի արքայազն Չառլզը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Իրաքի նախագահ Ֆուադ Մասումը, Կատարի էմիր Թամիմ բին Համադ Էլ Թանին, Պակիստանի նախագահ Մեմնուն Հուսեյինը, Ալբանիայի նախագահ Բուժար Նիսհանին, Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգգինսը, Չեռնոգորիայի նախագահ Ֆիլիպ Վույանովիչը, Բոսնիայի նախարարների խորհրդի ղեկավար Մլադեն Իվանիչը, Մակեդոնիայի նախագահ Գիորգի Իվանովը, Սլովենիայի նախագահ Բորութ Պահորը: Նախագահների մակարդակով Դարդանելում ներկայանալու են հիմնականում աֆրիկյան երկրներ՝ Սուդանը, Սոմալին, Ջիբութին, Չադը, Հարավային Սուդանը, Մալին, Սենեգալը, Նիգերը: Թուրքերը որպես անկախ պետություն են նշում նաև Կոսովոն և «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը», որոնց ղեկավարները ևս լինելու են Դարդանելում:
Վարչապետի մակարդակով Թուրքիայում են լինելու Ավստրալիան, Նոր Զելանդիան, Մոլդովան և Ռումինիան: Ավստրալիայից և Նոր Զելանդիայից Թուրքիա են ժամանել հազարավոր զբոսաշրջիկներ՝ հարգելու այս պատերազմում զոհված իրենց հայրենակիցների հիշատակը:
Նախարարների մակարդակով Դարդանելում են լինելու Վրաստանը (պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն), Ֆրանսիան (պաշտպանության նախարար Ժան Իվ Լը Դրիանը), Լիբանանը (պաշտպանության նախարար Աշրաֆ Ռիֆին), Լիտվան, Տաջիկստանը, Կանադան, Բահրեյնը, Գաբոնը, Գանան, Գվինեան, ՀԱՀ-ը, Հարավային Կորեան, Խորվաթիան, Հնդկաստանը, Մոնղոլիան, Մավրիտանիան, Մոզամբիկը, Սինգապուրը, Թունիսը և Վիետնամը:
Ավստրիան, Բելգիան, Բրազիլիան, Ինդոնեզիան, Էստոնիան, Ճապոնիան, Ղազախստանը, Մալայզիան, Մյանման, Սլովակիան, Սաուդյան Արաբիան և Օմանը ներկայանալու են դեսպանների մակարդակով:
Նախարարներից ցածր մակարդակով միջոցառմանը ներկա են լինելու նաև Գերմանիան, Իտալիան, Լատվիան, Բանգլադեշը, Մեքսիկան, Հորդանանը:
ՌԴ-նԴարդանելում ներկայացնելու է Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը: Թե ինչ մակարդակով է միջոցառմանը մասնակցելու Միացյալ Նահանգները, դեռ հայտնի չէ: Միջոցառմանը ներկա են լինելու նաև մի քանի երկրի նախկին նախագահներ, տարբեր պաշտոններ զբաղեցնող անձինք:
«Հյուրիյեթը» նշում է, թե միջոցառմանը ներկա է լինելու շուրջ 80 երկրի՝ տարբեր մակարդակի ներկայացուցիչ, 14 երկրից 100-ից ավելի լրագրող լուսաբանելու է միջոցառումը:

Դիտվել է՝ 572

Մեկնաբանություններ