Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վրաստանի նախագահը հայտարարել է, որ չի ենթարկվի Իվանիշվիլուն

Վրաստանի նախագահը հայտարարել է, որ չի ենթարկվի Իվանիշվիլուն
22.04.2015 | 13:54

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ իր վարչակազմի՝ նախագահական պալատից նոր նստավայր տեղափոխվելու թեման քաղաքական է և գլխավոր պատճառն անձնական հակասությունն է իր և «Վրացական երազանք» կոալիցիայի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլու միջև։ Ավելի վաղ կառավարության նիստի ժամանակ նշվել էր, որ նախագահի նստավայրը հանձնվել է շահագործման և, ենթադրաբար, կփոխանցվի պետության ղեկավարին։ «Այդ թեման կապված չէ ոչ քառակուսի մետրի հետ, ոչ կոմունալ հարցերի հետ, դա քաղաքական թեմա է։ Ցավոք, պարոն Բիձինայի համար անընդունելի է, որ ես ինքս եմ որոշումներ կայացնում իմ դիրքորոշման և իմ գործունեության վերաբերյալ։ Բնական է, որ Վրաստանին պետք չէ նախագահ, ով կենթարկվի և ըստ հրամանի կլքի շինությունը։ Որպես նախագահ՝ ես պարտավոր եմ չանել դա և պաշտպանել ինստիտուտի պատիվը։ Դրանում չկա ոչ մեկի շահը, իմ և Բիձինայի հակասություններն են»,- նշել է Մարգվելաշվիլին։

Դիտվել է՝ 611

Մեկնաբանություններ