Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՌԴ նախագահ. «Հայերի ցեղասպանությունն արդարացնել հնարավոր չէ»

ՌԴ նախագահ. «Հայերի ցեղասպանությունն արդարացնել հնարավոր չէ»
23.04.2015 | 11:18

Միջազգային հանրությունը պետք է անի ամեն ինչ, որ հայ ժողովրդի ցեղասպանության պես չարագործությունները երբևէ չկրկնվեն՝ կարծում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա ուղերձով դիմել է «Աշխարհն՝ առանց ցեղասպանության» հիշատակի երեկոյի մասնակիցներին. «1915-ի Ապրիլի 24-ը վշտալի տարեթիվ է, որը կապված է մարդկության պատմության ամենասարսափելի և ամենադրամատիկ իրադարձություններից մեկի` հայ ժողովրդի ցեղասպանության հետ: 100 տարի անց մենք գլուխ ենք խոնարհում այդ ողբերգության բոլոր զոհերի հիշատակի առաջ, որը մեր երկրում ընկալել են իբրև սեփական ցավ ու աղետ»:
Պուտինը ուղերձում նշել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը ազգային հիմունքով զանգվածային ոչնչացման հարցում միշտ եղել և մնում է օբյեկտիվ և հետևողական. դա չի կարող արդարացվել: Իսկ միջազգային հանրությունը կոչված է անելու ամեն ինչ, որ նման չարագործությունները ոչ մի տեղ և երբեք չկրկնվեն: Պուտինը ասել է նաև, որ հայերի և տարածաշրջանում այլ ժողովուրդների նոր սերունդները պետք է հաշտ ու համերաշխ ապրեն` չիմանան այն սարսափները, որոնց հանգեցնում են կրոնական թշնամանքի հրահրումը, ագրեսիվ ազգայնականությունը և քսենոֆոբիան: «Եղբայրական Հայաստանին, Ռուսաստանում բնակվող բոլոր հայերին մաղթում են բարիք, խաղաղություն և բարեկեցություն»,- եզրափակել է Պուտինը:

Դիտվել է՝ 459

Մեկնաբանություններ