Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Պուտինի այցը Երևան չի վնասի Անկարայի ու Բաքվի հետ հարաբերություններին

Պուտինի այցը Երևան չի վնասի Անկարայի ու Բաքվի հետ հարաբերություններին
23.04.2015 | 13:09

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Երևան չի վնասի Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր հարաբերություններին՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Զանգվածային հանցագործությունների զոհերի հիշատակի հարգումը հարաբերություններ փչացնելու պատճառ չէ: Հաշտության բազմաթիվ օրինակներ կան: Մենք կողմ ենք հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացմանը: Դրա համար շատ բան ենք անում, հատկապես ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ: Մենք աշխատում ենք մեր օտարերկրյա գործընկերների հետ, պարբերաբար շփվում ենք Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հետ: Հույս ունեմ, որ այդ հարցի լուծումը կարագանա»,- ասել է Լավրովը:

Դիտվել է՝ 509

Մեկնաբանություններ