Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ֆրանսուա Ռոշբլուան. «Ադրբեջանը քրեական երկիր է»

Ֆրանսուա Ռոշբլուան. «Ադրբեջանը քրեական երկիր է»
23.04.2015 | 13:11

Հռոմի պապի հայտարարությանը հետևած Թուրքիայի բացասական արձագանքը վկայում է, որ Անկարան պատրաստ չէ ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը՝ ասել է Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ ապագա ունեն հայ-թուրքական հարաբերությունները, եթե հաշվի ենք առնում, որ Թուրքիան ժխտում է ցեղասպանության փաստը։ «Ցավոք սրտի, Թուրքիան չի գիտակցում, որ Ցեղասպանության ճանաչումն իր օգտին է, և դա բխում է ոչ միայն կառավարության, այլ նաև ժողովրդի շահերից։ Ռեջեփ Թայիբ Էրդողանի արձագանքը վկայում է, որ պաշտոնական Անկարան սխալ ճանապարհով է գնում։ Ցավոք, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիան զիջել է Ադրբեջանին՝ անհնար դարձնելով հետագա զարգացման հնարավորությունը»,- ասել է Ռոշբլուանը։ Նրա կարծիքով՝ մի օր Թուրքիան ստիպված է լինելու ճանաչել սեփական պատմությունը և որքան շուտ, այնքան լավ։ «Ես շատ ուրախ եմ, որ Գերմանիան բավական հասունացել է Ցեղասպանությունը ճանաչելու համար։ Ես հպարտ եմ, որ Ֆրանսիան առաջին պետությունն է, որը օրենքի մակարդակով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Ես հույս ունեի, որ 100-ամյակին Թուրքիան կճանաչեր կատարվածը, ինչը երկու կողմերի շահերից է բխում։ Հայոց ցեղասպանությունն աստիճանաբար ճանաչել են բոլոր եվրոպական երկրները, սակայն ափսոս, որ Թուրքիան այդ ցուցակում կլինի վերջինը»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Ռոշբլուանի խոսքով՝ Ադրբեջանը քրեական երկիր է, և շատ իրողություններ դրանով են պայմանավորված։ «Ադրբեջանը նկարագրելու համար ես ուրիշ բառեր չունեմ։ Այն փաստը, որ մարդասպան Ռամիլ Սաֆարովը այդ երկրում ազգային հերոս է ճանաչվել, ապացուցում է այդ երկրի քրեական էությունը ճիշտ այնպես, ինչպես իշխանության վերաբերմունքը շարքային ադրբեջանցիների հանդեպ։ Դա անընդունելի է։ Իրականում այդ երկիրը կոչվում է «Ալիև»։ Եվ ամենասարսափելին այն է, թե ինչ է անում Ալիևն իր ազգի հետ։ Ցավում եմ, որ նման Ադրբեջանում են կազմակերպվում «Եվրոպական խաղերը» և «Եվրոպայի գրան պրի-2016»-ը»,- եզրափակեց նա։

Դիտվել է՝ 704

Մեկնաբանություններ