Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքական մամուլը Գերմանիայի նախագահի ելույթը հերթական ապտակն է համարել

Թուրքական մամուլը Գերմանիայի նախագահի ելույթը հերթական ապտակն է համարել
24.04.2015 | 15:35

Թուրքական մամուլը առանց արձագանք չի թողել Գերմանիայի նախագահի՝ 1915-ը որպես ցեղասպանություն որակելը։ Թուրքական Analizmerkezi կայքը ելույթն ու ցեղասպանություն եզրույթը կիրառելը համարել է «կեղտոտ խոսքեր»։
Turkttime-ն իր հրապարակումը վերնագրել է. «Գերմանիան էլ ցեղասպանություն ասաց»։ Թուրքական Demokrathaber-ը, անդրադառնալով Գերմանիայի նախագահի հայտարարությանը, գրել է. «Աշխարհը ցեղասպանություն է ասում»։
Gelecek կայքը հիշյալ լուրը վերնագրել է. «Եվ եղավ.... Գերմանիան էլ ցեղասպանություն ասաց»։ Zaman պարբերականն էլ գրել է. «Պուտինն էլ, Գաուկն էլ ցեղասպանություն են ասում»։ Իշխանամետ Sabah պարբերականն էլ իր լուրը վերնագրել է. «Նրանք էլ ցեղասպանություն ասողների հերթի մեջ մտան»։
Թուրքական Sonhaberizle կայքն էլ Գերմանիայի նախագահի ելույթն անվանել է շոկային հայտարարություն։

Դիտվել է՝ 561

Մեկնաբանություններ