Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Աբխազիայում Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ 100 սպիտակ փուչիկ բաց կթողնվի երկինք

Աբխազիայում Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ 100 սպիտակ փուչիկ բաց կթողնվի երկինք
24.04.2015 | 19:26

Աբխազիայում ամեն տարի ապրիլի 24-ին հիշատակի միջոցառումներ են անցկացվում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։ Այս տարի միջոցառումները սկսվել են ապրիլի 22-ից։ Աբխազիայում ապրում է մոտ 50 000 հայ, դա ամենախոշոր 3 էթնիկ խմբերից է մասամբ ճանաչված հանրապետությունում, որտեղ ապրում են 91 ազգություններ։ Հայկական ներգաղթն Աբխազիա սկսվել է 19-րդ դարի վերջին՝ թուրքական ջարդերի սկսվելուց հետո։ Գագրայում Փրկչի եկեղեցում այսօր կաղոթեն ցեղասպանության զոհերի համար, որից հետո զանգերը կղողանջեն 100 անգամ։ Հիշատակի ակցիան կավարտվի 100 սպիտակ փուչիկներ օդ բաց թողնելով։ Աբխազիայի բոլոր 34 հայկական դպրոցներում կանցկացվեն միջոցառումներ։ Սուխումում կանցկացվի երթ և հանրահավաք։

Դիտվել է՝ 674

Մեկնաբանություններ