Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էլեկտրական զգացում ունեցա

Էլեկտրական զգացում ունեցա
26.04.2015 | 15:16

System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանի համար անսպասելի չէր, որ ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակում կայացած համերգին եկել էին հազարավոր մարդիկ։ Մամուլի ասուլիսում Սերժ Թանկյանը նշեց, որ դա ավելի շատ անակնկալ էր խմբի մյուս տղաների համար։ «Ես արդեն երկու անգամ համերգ ունեցել էի Հայաստանում և արդեն զգացել էի հայ երիտասարդների եռանդը։ Դա ավելի շատ ուրախություն էր մյուսների համար, բայց ես էլ այսքան մարդ չէի սպասում»,-ասաց նա։ Հարցին, թե հնարավո՞ր է, որ ավանդույթ դառնա, և SOAD-ը մշտապես ապրիլի 24-ին համերգ տա Հայաստանում, Սերժ Թանկյանը պատասխանեց. «Տղոց հետ կխոսամ այդ մասին» Նա ասաց՝ համերգի օրը ունեցել է այնպիսի զգացում, որ երբևէ չի զգացել։ «Ինչ-որ էլեկտրական զգացում էր։ Հիշում եմ, որ համերգի ժամանակ ասում էի՝ «վաու», երբեք շուի մեջ չեմ ասած «վաու», իսկ այդ օրն ասում էի»,-ասաց նա։

Դիտվել է՝ 644

Մեկնաբանություններ