Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Օլանդն ու Ալիևը Բաքվում քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

Օլանդն ու Ալիևը Բաքվում քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը
26.04.2015 | 15:18

Բաքվում հանդիպել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Հանդիպման ընթացքում խոսվել է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի մասին։ Կողմերն ընդգծել են փոխադարձ այցերի կարևորությունը՝ երկկողմ հարաբերությունների զարգացման համար։ Զրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացում վերջին զարգացումների վերաբերյալ։ Ադրբեջանի նախագահը գոհունակություն է հայտնել ԼՂ հակամարտության ուղղությամբ նախագահ Օլանդի ակտիվ դերակատարության համար։

Դիտվել է՝ 584

Մեկնաբանություններ