Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ են

Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ են
26.04.2015 | 20:48

Ղազախստանում այսօր անցկացվում են արտահերթ նախագահական ընտրություններ: Կասկած չի հարուցում 74-ամյա Նուրսուլթան Նազարբաևի հաղթանակը, որ իշխանության ղեկավարն է 1989-ից։ Նրա մրցակիցներն են կոմունիստ առաջնորդ Թուրգուն Սըզդիկովը և Արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Աբելգազին Կուսիանովը։ 2015-ին արտահերթ նախագահական ընտրությունները նշանակվել են Ղազախստանի ժողովուրդների ասամբլեայի կողմից՝ «երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի համազգային վստահության նոր մանդատ տալու, երկրի ռազմավարական կուրսից չշեղվելու և աշխարհի երեսուն ամենաուժեղ երկրների շարքում իր առաջընթացն ապահովելու նպատակով»։ Հերթական նախագահական և խորհրդարանական ընտրությունները Ղազախստանում նախատեսված էին 2017-ին։

Դիտվել է՝ 467

Մեկնաբանություններ