Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Պուտինը պատկերացնում է իր կյանքը ոչ որպես ՌԴ նախագահ

Պուտինը պատկերացնում է իր կյանքը ոչ որպես ՌԴ նախագահ
26.04.2015 | 20:51

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ չի կորցրել կապն իրականության հետ և լավ պատկերացնում է կյանքը ոչ որպես Ռուսաստանի նախագահ՝ ինչպես պատմել է «Россия-1» ալիքով պաշտոնավարման 15-ամյակին նվիրված «Նախագահ» ֆիլմում: «Լրիվ կարող եմ պատկերացնել կյանքը ոչ այս պաշտոնին։ Իրականում, դա լակմուսի թուղթ է, կարծում եմ»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե պատկերացնում է իր կյանքը ոչ նախագահի պաշտոնում: «Եթե մարդը կարողանա վերադառնալ սովորական բնակարան և ապրի այնտեղ, այլ ոչ պալատական ինտերիերներում ապրի, կարծում եմ, որ նա այդ ժամանակ չի կորցրել կապը արտաքին աշխարհի հետ»,- հավելել է նա:

Դիտվել է՝ 500

Մեկնաբանություններ