Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵՄ գագաթնաժողով Կիևում

ԵՄ գագաթնաժողով Կիևում
27.04.2015 | 12:50

ԵՄ ղեկավարները ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ այսօր Կիևում անցկացնելու են գագնաթաժողով, որի առանցքում է լինելու փետրվարին Մինսկում ստորագրված հրադադարի համաձայնագրի կետերի պահպանման հարցը։ ՈՒկրաինայի զինուժը երեկ հաղորդել է, որ արևելքում ռուսամետ անջատականների հարձակման հետևանքով մեկ զինծառայող զոհվել է, 7-ը՝ վիրավորվել։ ՈՒկրաինական զինվորական ներկայացուցիչ Ալեքսանդր Մոտուզյանյուկն ասել է, որ անջատականները ավելացրել են կառավարական ուժերի վրա հարձակումները՝ խախտելով հրադադարի ռեժիմը։ Ըստ նրա՝ չնայած պայմանավորվածությանը՝ անջատականներն օգտագործում են խոշոր տրամաչափի հրետանի։ Անջատականներն էլ Կիևին են մեղադրում հրադադարը խախտելու համար։

Դիտվել է՝ 651

Մեկնաբանություններ