Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հայոց ցեղասպանությանը նվիրված միջազգային համաժողով Ստամբուլում

Հայոց ցեղասպանությանը նվիրված միջազգային համաժողով Ստամբուլում
27.04.2015 | 12:52

Ստամբուլի Բիլգի համալսարանում խոչընդոտված Հայոց ցեղասպանության վերաբերյալ միջազգային համաժողովը կայացել է Բողազիչի համալսարանում: Աշխարհի տարբեր կողմերից գիտնականներ են մասնակցել՝ տեղեկացնում է imc tv հեռուստաընկերության կայքը: «Հայոց ցեղասպանության 100-րդ տարում. Ձևակերպումներ ու համեմատական հեռանկարներ» խորագրով համաժողովում ցեղասպանության թեմայով աշխատած գիտնականները լույս են սփռել անցյալի մութ էջերին: Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Ֆաթմա Մյուգե Գյոչեքը ներկայացրել է 100 տարի առաջ դեպի Ցեղասպանություն տանող ճանապարհը: Բիլգի համալսարանի պրոֆեսոր Այհան Աքթարը նշել է, որ «ընդհանուր ցավ» ձևակերպումն առաջ է քաշվում 1918-ից: Պրոֆեսոր ՈՒղուր ՈՒմիթ ՈՒնգյորը նշել է, որ չէր ցանկանա Թուրքիայում որպես փոքրամասնություն ապրել: Պատմության հիմնադրամի ղեկավար, Բիլգի համալսարանի դոցենտ Բյուլենթ Բիլմեզը նշել է, որ պետության ժխտողականության քաղաքականությունը միշտ է եղել, սակայն այժմ քննարկումներն ավելի հաճախակի են դարձել:

Դիտվել է՝ 522

Մեկնաբանություններ