Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հազարավոր մարդիկ հավաքվել են հանրահայտ Թայմս Սքուերում` ոգեկոչելու Ցեղասպանության զոհերի հիշատակը

Հազարավոր մարդիկ հավաքվել են հանրահայտ Թայմս Սքուերում` ոգեկոչելու Ցեղասպանության զոհերի հիշատակը
27.04.2015 | 12:53

Հազարավոր մարդիկ կիրակի կեսօրին հավաքվել են աշխարհի ամենահայտնի հրապարակներից մեկում` Նյու Յորքի Թայմս Սքուերում՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշատակը: Ինչպես նշում է New York Post-ը, բազմահազարանոց ակցիայի մասնակիցները պահանջել են ԱՄՆ-ի կառավարությունից ճանաչել Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած դեպքերը որպես ցեղասպանություն: Հավաքը կազմակերպվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող ամերիկյան հանձնաժողովի ջանքերով: Պարբերականը նշում է, որ «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը դարձել է միջազգային բանավեճի պատճառ: «Թեև Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ու մեծ թվով պատմաբաններ տեղի ունեցածը համարում են ցեղասպանություն, Թուրքիան չի ճանաչում»,- եզրափակում է աղբյուրը:

Դիտվել է՝ 619

Մեկնաբանություններ