Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Charlie Hebdo-ի թղթակից. 1,5 մլն հայերին պետք է հիշել ոչ միայն ապրիլի 24-ին

Charlie Hebdo-ի թղթակից. 1,5 մլն հայերին պետք է հիշել ոչ միայն ապրիլի 24-ին
27.04.2015 | 12:57

1,5 մլն հայերին պետք է հիշել ոչ միայն ապրիլի 24-ին՝ Paris Match-ին տված հարցազրույցում հայտարարել է հումորիստ ու լրագրող Մաթիե Մադենյանը, որը համագործակցում է նաև Charlie Hebdo ամսագրի հետ։ (Նրա հայրը հայ էր, իսկ մայրը՝ գերմանացի)։ Ներկայացնում ենք հոդվածը թարգմանաբար։ Նա ասել է, որ
Ապրիլի 24-ը կարևոր ամսաթիվ է, սակայն պետք չէ մնացած օրերին մոռանալ զոհված 1,5 մլն հայերի մասին։ Ջարդերի սկզբում նրա պապը 4 տարեկանում փախել էր մոր և եղբայրների հետ, իսկ նախապապին ձերբակալել են ու նրան այլևս չեն տեսել։ Մաթիե Մադենյանն իրեն համարում է հայկական արմատներով ֆրանսիացի, մեծացել է Հայաստանի մասին տատիկների և պապիկների պատմություններով ու Հայաստանը դարձել է նաև նրա երկիրը, որտեղ դեռ չի եղել, սակայն հույս ունի շուտով լինել։ Հայաստանի և հայերի մասին հաճախ է գրում իր հոդվածներում, որոնցից մեկն այս շաբաթ եղավ Charlie Hebdo-ում, խոսում է հեռուստատեսությամբ:

Դիտվել է՝ 722

Մեկնաբանություններ