Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Աբդուլլահ Գյուլ. Հայերը շատ ցավեր են տեսել

Աբդուլլահ Գյուլ. Հայերը շատ ցավեր են տեսել
28.04.2015 | 12:37

Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը արաբական «Էլ Շարկ» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային. «Այն ժամանակ Օսմանյան կայսրության հսկայական տարածքներում, իհարկե, ոչ միայն մուսուլման, այլ նաև հայ քաղաքացիներ են ապրել։ Անատոլիայում ռուսական զորքերի աջակցությունը վայելող հայերն ապստամբել են, որից հետո պետությունը հայ բնակչությանը այլ վայրեր տեղափոխելու որոշում է կայացրել։ Սակայն սույն որոշումը միայն հայերի դեմ չի եղել, որովհետև, օրինակ, այդ շրջանում Ստամբուլում հայերը պետական բարձր պաշտոններ են զբաղեցրել։ Բացի այդ, հայկական եկեղեցիները բաց են եղել։ Դժբախտաբար, Առաջին աշխարհամարտի տարիներին տեղահանության ենթարկված հարյուր հազարավոր օսմանցի հայեր շատ ցավեր են տեսել։ Բայց պետք չէ մոռանալ, որ այդ ժամանակ նման ցավեր են ապրել նաև մուսուլման թուրքերը: Այսօր հատկապես արևմտյան երկրներում գործող հայկական սփյուռքը անցյալի ցավերն օգտագործում է Թուրքիայի դեմ թշնամություն սերմանելու նպատակով, որոշ երկրների խորհրդարաններն էլ, որոնք համակրանք չեն տածում մուսուլմանների նկատմամբ, 1915-ի իրադարձությունների մասին խոսելիս օգտագործում են «ցեղասպանություն» բառը։ Մենք մշտապես հայտարարել ենք, որ գնահատականը պետք է տան պատմաբանները, իսկ հայ և թուրք պատմաբանների հանձնաժողովի աշխատանքներին կարող են մասնակցել նաև ԱՄՆ-ը և Ռուսաստանը։ Եվ ինչ եզրակացություն էլ անի այդ հանձնաժողովը, մենք կընդունենք այն»,- հայտարարել է Գյուլը։

Դիտվել է՝ 564

Մեկնաբանություններ