Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ինչո՞ւ է Գերագույն ռադան մոռացել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին

Ինչո՞ւ է Գերագույն ռադան մոռացել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին
28.04.2015 | 12:39

ՈՒկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Գրոյսմանը ստորագրել է երաշխավորագիր Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդին ռուսաստանցիների դեմ անհատական պատժամիջոցներ մտցնելու մասին: Սահմանափակումներ են առաջարկվում 35 անձանց դեմ, նրանց թվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Խորհրդարանը առաջարկել է պատժամիջոցները կիրառել դեռ ապրիլի 22-ից: Եթե առաջարկն ընդունվի, սահմանափակումները կտարածվեն այն անձանց վրա, ովքեր, ուկրաինացի խորհրդարանականների կարծիքով, պատասխանատու են Ռուսաստանում «անօրինական կալանավորված» օդաչու և պատգամավոր Նադեժդա Սավչենկոյի գործով:
«Որոշման նպատակը և խնդիրն է՝ դիմել ՌԴ նախագահին՝ կոչ անելով պահպանել մինսկյան համաձայնագրերը և ազատ արձակել ՈՒկրաինայի VIII գումարման խորհրդարանի անօրինական ազատազրկված ժողովրդական պատգամավորին և մյուս քաղաքացիներին, որ գերվել են, տեղափոխվել ՌԴ տարածք՝ հակառակ իրենց կամքի և անօրինական պահվում են Ռուսաստանում»՝ նշված է որոշման մեջ: ՌԴ նախագահից բացի, պատժամիջոցների ցանկում են ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վյաչեսլավ Վոլոդինը, ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը, պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը, ՌԴ նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովը, ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը, Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, Լուգանսկի ինքնահռչակ պետության ղեկավար Իգոր Պլոտնիցկին: Չի մանրամասնվում, թե պատժամիջոցները ի՞նչ են նախատեսում:

Դիտվել է՝ 929

Մեկնաբանություններ