Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ռոբերտ Ֆիսկ. Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Ռոբերտ Ֆիսկ. Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը
28.04.2015 | 12:56

Բրիտանացի հայտնի լրագրող Ռոբերտ Ֆիսկն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Ստամբուլում անցկացված միջոցառումներին: Նրա կարծիքով, թուրքերն այդ հարցում նախաձեռնություն են ցուցաբերում, սակայն հարցն այն է, արդյո՞ք կառավարությունը կհետևի նրանց: «The Independent»-ում հրապարակված հոդվածում նա հարց է առաջադրում, թե ի՞նչ կմտածեր Թալեաթ փաշան, եթե տեսներ մի քանի հազար մարդու, որոնց 60 %-ը՝ ոչ հայեր, Ստամբուլի հնագույն փողոցներից մեկում: Ֆիսկը նշում է, որ թուրքական լրատվամիջոցները, որոնք «այնքան սիրում են հայերի ծրագրված կոտորածի մասին CNN-ի և BBC-ի վախկոտ լեզուն», ամեն դեպքում, ցեղասպանություն բառն ավելի հաճախ են գրել, քան իրենց համար սովորական «իրադարձություններ» և «միջադեպեր» բառերը: Լրագրողի խոսքով, Պուտինն ամոթով թողեց Օբամային՝ Հայաստան մեկնելով և 1915-ի սպանությունները «ցեղասպանություն» կոչելով: Ֆիսկը հարցնում է՝ մի՞թե Վատիկանից և Վիեննայից հետո Թուրքիան նաև Մոսկվայից իր դեսպանին հետ կկանչի: Լրագրողը նշում է, որ Թուրքիան առաջին անգամ նախարար ուղարկեց հայոց պատրիարքարանում անցկացվող հիշատակի միջոցառումներին, իսկ Էրդողանը հայերին դիմեց՝ «կիսում ենք ձեր ցավը» ոգով, ցավը կիսելու համար անհրաժեշտ է ճանաչել արդարությունը, նշանակում է՝ ցեղասպանությունը: Հեղինակն ընդգծում է, որ Ստամբուլում մասնակցել է համալսարաններից մեկում անցկացված քննարկմանը, որտեղ աշխարհի տարբեր երկրների գիտնականները, այդ թվում՝ Թուրքիայի, Հայոց ցեղասպանության մասին խոսել են առանց չակերտների: «Հարց է առաջանում, ի՞նչը կհաղթի. արյո՞ւնը, թե՞ բառը: Ինչ-որ ժամանակ քաջ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, և հայերը պետք է օգնեն նրանց: Այդ օրը կգա»:

Դիտվել է՝ 660

Մեկնաբանություններ