Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵԱՀՄ ՄԽ ձևաչափը փոփոխելու փորձերը կարող են ջրել բանակցային գործընթացը

ԵԱՀՄ ՄԽ ձևաչափը փոփոխելու փորձերը կարող են ջրել բանակցային գործընթացը
30.04.2015 | 13:27

Հաշվի առնելով ղարաբաղյան թեմայի նուրբ լինելը, Մինսկի խմբի ձևաչափը փոխելու յուրաքանչյուր փորձ կարող է հանգեցնել բանակցային գործընթացի ջրման և կողմերի դիրքորոշումները վերադարձնել նախկին դիրքեր՝ հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը: Նա նշել է, որ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի վերջին հանդիպման արդյունքում հնարավոր է դարձել նվազեցնել զինված հակամարտության մակարդակը, որը բռնկվել էր հակամարտության գոտում հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին և մարդկային զոհերի առիթ դարձել: Կարասինը նաև նշել է, որ այդ ճանապարհին կարևոր նշաձող է 1994-ին կրակի դադարեցումը և հրադադարի ռեժիմի ամրապնդումը 1995-ին, որն ընդունվել է Ռուսաստանի անմիջական միջնորդությամբ: 2008-ի մոսկովյան հռչակագիրն առաջին և դեռևս միակ փաստաթուղթն է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ, որի տակ դրված է երկու երկրների նախագահների ստորագրությունը:
Անդրադառնալով բանակցային ձևաչափի փոփոխությանը, մասնավորապես, բանակցություններին Գերմանիային և Թուրքիային ներգրավելու խնդրին, Կարասինը նշել է. «Համարում եմ, որ Մինսկի խմբի շրջանակներում հսկայական միջնորդական փորձ է կուտակվել: Հաշվի առնելով ղարաբաղյան թեմայի նուրբ լինելը, ձևաչափը փոխելու յուրաքանչյուր փորձ կարող է հանգեցնել բանակցային գործընթացի ջրման, ինչպես նաև կարող է կողմերի դիրքորոշումները վերադարձնել նախկին դիրքեր»:

Դիտվել է՝ 781

Մեկնաբանություններ