ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպումներ կունենան Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ՝ իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը։ «Այսօր և վաղը Փարիզում կհանդիպեմ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար քայլերը քննարկելու նպատակով»,- գրել է ՈՒոռլիքը։