Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիայում քննարկել են Ցեղասպանությունը ճանաչելու եվրոպական երկրների հայտարարությունները

Թուրքիայում քննարկել են Ցեղասպանությունը ճանաչելու եվրոպական երկրների հայտարարությունները
01.05.2015 | 12:32

Թուրքիայի ԱԽ նիստում անդրադարձ է կատարվել նաև հայկական հարցերին, ավելի կոնկրետ՝ մի շարք երկրների կողմից 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն ճանաչելու հայտարարություններին: ԱԽ խորհուրդը կարծում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Անատոլիայի հայերի զանգվածային սպանությունները որոշ երկրների և կազմակերպությունների կողմից ցեղասպանություն որակելը, հայտարարությունները և որոշումները Թուրքիայի համար զրո են և անվավեր, քանի որ արվել են քաղաքական շարժառիթներով և հիմնված չեն պատմական իրականության վրա: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավորությամբ անցկացված ազգային անվտանգության խորհրդի նիստը 7 ժամ է տևել: Առանցքային հարցերից մեկը եղել է Էրդողանի քաղաքական հակառակորդ, Ամերիկայում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենի և նրա «Հիզմեթ» կոչվող շարժման դեմ պայքարելը: Sabah-ի փոխանցմամբ՝ Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ «Գյուլենի շարժումը» մտել է ազգային անվտանգության քաղաքական փաստաթուղթ համարվող «Կարմիր գրքի» մեջ։

Դիտվել է՝ 702

Մեկնաբանություններ