Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵՄ. Ցեղասպանության հարցում Անկարայի վարքը խոչընդոտ է եվրաինտեգրման իր պլաններին

ԵՄ. Ցեղասպանության հարցում Անկարայի վարքը խոչընդոտ է եվրաինտեգրման իր պլաններին
01.05.2015 | 12:36

Հայոց ցեղասպանության հարցում եվրոպական երկրների վրա Թուրքիայի հարձակումները միայն բարդացնում են ԵՄ-ին անդամակցելու Անկարայի հավակնությունների իրականացումը՝ ավստրիական Der Standard պարբերականին ասել է ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը։ Հունիսի խորհրդարանական ընտրություններից առաջ Անկարայի շատ կոշտ արձագանքը պետք է վերանայվի՝ փոխանցում է Reuters-ը։ «Այս դիրքորոշումը կարող է ժողովրդականություն վայելել երկրի որոշ հատվածներում՝ բնակչության որոշ զանգվածների շրջանում։ Սակայն ինձ անհանգստացնում է երկարաժամկետ հեռանկարների հետևանքները։ Հակաեվրոպական և հակաարևմտյան դիրքորոշման սերմեր են սերմանվում, որոնք այսօրվա հեռանկարներով ԵՄ-ին անդամակցելը բարդացնում են»,- հայտարարել է հանձնակատարը։

Դիտվել է՝ 635

Մեկնաբանություններ