Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բեսը մազերը շեկ է ներկել` ի համերաշխություն ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Մարի Հարֆի՝ հայտնում է Time-ը:
Դեսպան Ջոն Բեսը իր շիկահեր լուսանկարներն է հրապարակել Instagram-ում:
Օրերս Անկարայի քաղաքապետը «ապուշ շիկահեր» էր անվանել խոսնակ Մարի Հարֆին, հայտարարելով, որ ԱՄՆ-ը հաճախ է դատապարտում Թուրքիային` կոշտ ներքին քաղաքականության համար, սակայն սեփական ներքին խնդիրների մասին նույն ջանասիրությամբ չի բարձրաձայնում: