Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վրաստանի վարչապետը կողմնորոշվել է

Վրաստանի վարչապետը կողմնորոշվել է
03.05.2015 | 13:03

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու դիրքորոշումը Վրաստանի նախարարների նոր կաբինետի հարցում ամբողջությամբ հստակ է` հայտնում է News Georgia-ն: Վարչապետի գրասենյակում կարծում են, որ անորոշությունը որոշ անհարմարություններ է ստեղծել արևմտյան գործընկերների հետ հարաբերություններում և մեղադրել են Վրաստանի նախագահին` գործընթացը արհեստական ձգձգելու համար: Ըստ վարչապետի գրասենյակի` մայիսի 2-ին խորհրդարանում պատրաստ են եղել վստահություն հայտնել նոր կաբինետին: ՈՒրբաթ օրը Վրաստանի նախագահը հրաժարվել էր ստորագրել նախարարների նոր թեկնածուների ցուցակը, որ ներկայացրել էր վարչապետը, երբ Վրաստանում նախարարների կաբինետը ավտոմատ հրաժարական էր տվել:

Դիտվել է՝ 566

Մեկնաբանություններ