ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շարունակում է մնալ դեմոկրատական կուսակցությունից 2016-ի նախագահական ընտրությունների ցանկալի թեկնածուն: «Քլինթոնների հիմնադրամի» ֆինանսավորման և նրա անձնական էլեկտրոնային փոստն աշխատանքային նպատակներով օգտագործելու սկանդալները շատ չեն վնասել ընտրողների համակրանքին՝ հաղորդել է The Wall Street Journal թերթը, որն իր կայքում հարցում է անցկացրել: Վերջին 7 շաբաթում ԱՄՆ-ի չափահաս քաղաքացիների թիվը, որոնք բացասաբար են արձագանքում Քլինթոնի դատողություններին, 36 տոկոսից ավելացել է՝ դառնալով 42 %: Միայն ընտրողների 25 %-ն է նրա կարծիքն անկեղծ համարում: Մեկ ամիս առաջ նրանց թիվը 38 % էր: Չնայած դրան՝ դեմոկրատական կուսակցության պոտենցիալ ընտրողների 76 %-ը Քլինթոնին համարում է նախընտրելի թեկնածու առաջիկա ընտրություններում։