ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը այցելելու է Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի օրվա հանդիսավոր արարողություններին և հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Մոսկվայի ճանապարհին նա կմասնակցի Գդանսկում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին նվիրված միջոցառումներին, կհանդիպի Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ: Պան Գի Մունը կլինի նաև Կիևում, կհանդիպի ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել էր, որ Պան Գի Մունի Մոսկվա այցի նպատակը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին նվիրված հիշատակի միջոցառումներին մասնակցելն է: «Խորհրդային Միությունը հսկայական թվով կյանքեր է կորցրել նացիստական Գերմանիայի դեմ պայքարում, ուստի գլխավոր քարտուղարը կմասնակցի այդ միջոցառումներին»,- ընդգծել էր նա: