ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կարծում է, որ 1915 թ. ողբերգական իրադարձությունները հիշելը պետք է ամրապնդի ապագայում նման գազանությունները կանխելու կոլեկտիվ ձգտումը՝ ճեպազրույցում հայտարարել է նրա մամուլի քարտուղար Ստեփան Դյուժարիկը։ «Գլխավոր քարտուղարը հիշում է, որ ապրիլի 24-ին հայ ժողովուրդն ու այլ ազգերը ողջ աշխարհում նշում են 1915 թ. ողբերգական իրադարձությունների 100-րդ տարելիցը»,- ասել է Դյուժարիկը։ Նրա խոսքով, ՄԱԿ-ը հավատարիմ է ապագայում նման գազանությունների կանխման՝ միջազգային հանրության ներուժի ամրապնդմանը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հեռատես էր անվանել Թուրքիայի վարչապետի հայտարարությունը։ Նա նաև կոչ է արել Թուրքիային և Հայաստանին ջանքեր գործադրել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ 2009 թ. արձանագրությունների հիման վրա։