Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ռաուլ Կաստրոն Մոսկվայում ներկա կլինի շքերթին

Ռաուլ Կաստրոն Մոսկվայում ներկա կլինի շքերթին
06.05.2015 | 13:33

Կուբայի պետական խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոն կժամանի Մոսկվա՝ մասնակցելու Մեծ հայրենականի 70-ամյակի տոնակատարությանը՝ հաղորդել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: «Կաստրոյի այցը վկայում է Ռուսաստանի և Կուբայի տեսակետների նույնությունը՝ չի կարելի վերանայել պատմությունը և նվազեցնել խորհրդային բանակի դերը, որ առանցքային է եղել ֆաշիզմի դեմ հաղթանակի մեջ»՝ հայտարարել է Վալենտինա Մատվիենկոն: Բացի այդ՝ Կուբայում տեղի կունենան հոբելյանական միջոցառումներ՝ ռուսական կողմի մասնակցությամբ:

Դիտվել է՝ 629

Մեկնաբանություններ