Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը «անպայման կազատվե՞ն»

Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը «անպայման կազատվե՞ն»
06.05.2015 | 20:35

«ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երեք երկրները վերջին 20 տարում ոչ մի քայլ չեն ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար»՝ հայտարարել է Ադրբեջանի փախստականների և բռնի տեղահանվածների գործերով պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը: «Ես չեմ դադարի քննադատել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ պետություններին, քանի դեռ մեր հայրենի հողերի օկուպացմանը վերջ չի տրվել»,- APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Հասանովը Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան 92-ամյակին նվիրված կոնֆերանսում: «Մեր խնդիրների համար մեղավոր են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան»,- հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան՝ պնդելով նաև, թե ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Եվրոպան ջանում են խոչընդոտել տարածաշրջանի երեք մահմեդական երկրների՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի մերձեցմանը: Հասանովը համոզված է, որ «Հայաստանի ներկայիս ռեժիմի մեջքին կանգնած է Ռուսաստանը», և վստահեցրել է, թե Լեռնային Ղարաբաղում դատապարտված ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը «անպայման կազատվեն»:

Դիտվել է՝ 631

Մեկնաբանություններ