Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մինսկում հանդիպել են Ռուսաստանի, ՈՒկրաինայի և ԵԱՀԿ պաշտոնյաները

Մինսկում հանդիպել են Ռուսաստանի, ՈՒկրաինայի և ԵԱՀԿ պաշտոնյաները
06.05.2015 | 20:36

Այսօր Մինսկում արտակարգ խորհրդակցության շրջանակում հանդիպել են Ռուսաստանի, ՈՒկրաինայի ու ԵԱՀԿ-ի պաշտոնյաները՝ քննարկելու ՈՒկրաինայի արևելքում հրադադարի մասին Բելառուսի մայրաքաղաքում փետրվարի 12-ին ստորագրված համաձայնագրի կիրառման հարցը։ Նախքան հանդիպումը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մոսկովյան ասուլիսում հայտարարել էր, որ Եվրամիությունը աչք է փակում անջատականների վերահսկողության տակ գտնվող շրջանների ուղղությամբ հարձակումների վրա, որոնց հետևանքով սպանվում են քաղաքացիական անձինք։ Դատելով որոշակի նշաններից՝ Եվրամիությունում ինչ-որ մեկը ցանկանում է, որ ՈՒկրաինայի կառավարությունը չկիրառի Մինսկի համաձայնագիրը, ասել է Լավրովը Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցի հետ բանակցելուց հետո։

Դիտվել է՝ 581

Մեկնաբանություններ