Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Լյուքսեմբուրգի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել

Լյուքսեմբուրգի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել
07.05.2015 | 13:13

Լյուքսեմբուրգի խորհրդարանը միաձայն Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել` գրել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը «Թվիթերի» իր միկրոբլոգում։
Փաստին արձագանքել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Շարունակվում է միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման անշրջելի գործընթացը։ Հայաստանը ողջունում է Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի միաձայն ընդունումը»՝ հայտարարել է նա: «Լյուքսեմբուրգի խորհրդարանը, հարգանքի տուրք մատուցելով Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, ընդգծում է, որ մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացվածը հենց ցեղասպանություն է, և կոչ անում Թուրքիայի իշխանություններին առերեսվել սեփական պատմությանը»,- ասված է Նալբանդյանի հայտարարությունում: Արտգործնախարարն ընդգծել է, որ բանաձևի ընդունմամբ Լյուքսեմբուրգը համալրեց ցեղասպանությունը ճանաչած երկրների շարքը և կարևոր ներդրում ունեցավ մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման վեհ գործում։

Դիտվել է՝ 579

Մեկնաբանություններ