Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հայերը պատմության խմբագրման ռուսական հանձնաժողովի կազմում

Հայերը պատմության խմբագրման ռուսական հանձնաժողովի կազմում
07.05.2015 | 13:18

«Մեծ հաղթանակ, նվաճված միասնությամբ» խորագրով ցուցահանդես է բացվել Տուրիզմի հայկական ինստիտուտում՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակին: Բացմանը հրավիրված էին Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի դեսպանատների ներկայացուցիչները, հիմնական զեկուցողը Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինն էր: Նա հայտարարեց, որ իրենք այդ պատերազմն անվանում են ոչ թե Երկրորդ համաշխարհային, այլ Հայրենական մեծ պատերազմ, որովհետև այդ պատերազմը ձեռք է բերվել խորհրդային ժողովուրդների մեծ ջանքերի ու զոհողությունների գնով: Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանն էլ հայտարարեց, որ այսօր փորձ է արվում վերախմբագրել պատմությունը, ցույց տալ, որ ֆաշիզմի դեմ հաղթանակը տարել է ոչ թե խորհրդային ժողովուրդը, այլ ամերիկացիները, մինչդեռ ԽՍՀՄ-ը տվել է 27 միլիոն, իսկ ԱՄՆ-ն ընդամենը կես միլիոն զոհ, և փորձ է արվում նսեմացնել խորհրդային ժողովրդի դերը հաղթանակի կերտման գործում:

Դիտվել է՝ 449

Մեկնաբանություններ