Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Լավրովի և Չավուշօղլուի հանդիպումը հետաձգվել է

Լավրովի և Չավուշօղլուի հանդիպումը հետաձգվել է
08.05.2015 | 00:26

Ռազմավարական պլանավորման ռուս - թուրքական համատեղ խմբի՝ մայիսի 16-ին Անթալիայում նախատեսված հինգերորդ նիստը տեղի չի ունենա: Նիստը հետաձգվել է թուրքական կողմի խնդրանքով՝ խորհրդարանական ընտրությունների պատճառով: Թուրքական կողմը առաջարկել է վերադառնալ հարցին հունիսի 20-ից հետո, երբ կձևավորվի նոր կառավարությունը: Համատեղ խմբի չորրորդ նիստը տեղի էր ունեցել անցած տարվա մայիսի 27-ին Մոսկվայում՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և այն ժամանակ ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի նախագահությամբ: Որպես արտգործնախարարների հանդիպման հետաձգման մեկ այլ պատճառ «Իզվեստիան» նշում է Անկարայի դժգոհությունը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունից: «Ռուսաստանը վաղուց է ճանաչել ցեղասպանությունը: Դա մեր հետևողական դիրքորոշումն է, որը երբեք ոչ մի մակարդակով որևէ փոփոխության չի ենթարկվել: Խոսել, որ Թուրքիայի կողմից կարող են փոփոխություններ լինել մեր նկատմամբ՝ տարօրինակ է», - հայտարարել է «Իզվեստիային» բարձրաստիճան աղբյուրը: Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հունիսի 7-ին:

Դիտվել է՝ 537

Մեկնաբանություններ