Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Պակիստանում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել են Նորվեգիայի և Ֆիլիպինների դեսպանները

Պակիստանում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել են Նորվեգիայի և Ֆիլիպինների դեսպանները
08.05.2015 | 22:51

«Թալիբան» ծայրահեղական շարժման գրոհայիններն արդեն ստանձնել են ուղղաթիռի կործանման պատասխանատվությունը։ Նրանք հայտարարել են, որ խոցել են ուղղաթիռը՝ մտածելով, որ այնտեղ է վարչապետ Նավազ Շարիֆը։ «ՈՒղղաթիռը խփվել է զենիթային հրթիռով, մահացել են օդաչուները և շատ արտասահմանցի դեսպաններ»,- նշվում է շարժման հաղորդագրությունում։ Պակիստանի հյուսիսում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել են Ֆիլիպինների և Նորվեգիայի դեսպանները, հայտնում է Associated Press-ը։
ՈՒղղաթիռն ընկել է դպրոցի շենքի վրա, որտեղ հրդեհ է բռնկվել։ Վերջին տվյալներով՝ մահացել է առնվազն 4 մարդ։ Բացի դիվանագետներից, վթարի զոհ են դարձել 2 օդաչուները։ Ողջ է մնացել 13 մարդ, նրանք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Լեհաստանի դեսպանը և նրա կինը նույնպես տուժել են, նրանց վիճակն անհանգստություն չի առաջացնում, հայտնել են Իսլամաբադում Լեհաստանի դեսպանատնից։ Աղետի պահին այդ շրջան է թռել 3 ուղղաթիռ, որոնց ուղևորներն են եղել 37 երկրների դիվանագետներն ու նրանց օգնականները։

Դիտվել է՝ 615

Մեկնաբանություններ