Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Նուրսուլթան Նազարբաև. Մայիսին Վիետնամի հետ ԵԱՏՄ առաջին առևտրային պայմանագիրը կստորագրվի

Նուրսուլթան Նազարբաև. Մայիսին Վիետնամի հետ ԵԱՏՄ առաջին առևտրային պայմանագիրը կստորագրվի
09.05.2015 | 10:55

ԵԱՏՄ-ը մայիսի 29-ին իր առաջին ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կստորագրի Վիետնամի հետ՝ հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ԵԱՏՄ առաջին գագաթնաժողովում: «Մայիսի 29-ին միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում ծրագրվում է Վիետնամի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու առաջին համաձայնագրի ստորագրումը: Ցանկանում եմ նշել, որ բազմակողմ բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել ապրանքների շուկայի հասանելիության փոխշահավետ պայմանների մասին, հստակեցվել են առևտրային ծառայությունների մասով փոխգործակցության չափանիշները»,- հայտարարել է Նազարբաևը:

Դիտվել է՝ 572

Մեկնաբանություններ