Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էդվարդ Նալբանդյան. Թուրքիան շարունակում է ժխտողականության քաղաքականությունը

Էդվարդ Նալբանդյան. Թուրքիան շարունակում է ժխտողականության քաղաքականությունը
09.05.2015 | 11:52

Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի պահվածքը քննադատության չի դիմանում՝ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է New York Times-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Հայոց ցեղասպանության ճանաչման աճող և անդառնալի գործընթացին ի պատասխան պաշտոնական Անկարայի նյարդային հայտարարությունները: Նալբանդյանը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի նախագահ Օբաման, որ մինչև երկրի ղեկավարի պաշտոնում ընտրվելը հայտնի իրադարձությունները Ցեղասպանություն էր կոչում, նախագահի պաշտոնում կգործածի այդ եզրույթը: «Եթե նախագահն արտասանի այդ բառը, դա ուժեղ և կարևոր ազդանշան կլինի»,- հայտարարել է Նալբանդյանը: Նախարարը հայտարարել է նաև, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը մոտ ապագայում անհնար է, մասամբ Ցեղասպանության չլուծված հարցի պատճառով: «Մենք կանգնած ենք այնտեղ, որտեղ մինչ այդ էինք: Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը: Սակայն Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անդառնալի է»,- հայտարարել է նախարարը: Նա գոհունակություն է հայտնել, որ ավելի ու ավելի շատ թուրքեր են հարցականի տակ դնում իրենց կառավարության քաղաքականությունը՝ հավելելով, որ երկու երկրների հաշտեցումն անհրաժեշտ է: «Մենք այլընտրանք չունենք: Պետք է իրար կողքի ապրենք, և ոչ թե ժխտողական քաղաքականության հիման վրա, այլ համատեղ ջանքերով ղեկավարվելով՝ պատմության մութ էջերը հաղթահարելով»,- ընդգծել է Հայաստանի ԱԳ նախարարը:

Դիտվել է՝ 1849

Մեկնաբանություններ