Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սաուդյան Արաբիայի ագրեսիան Եմենի նկատմամբ ցեղասպանության ակտ է

Սաուդյան Արաբիայի ագրեսիան Եմենի նկատմամբ ցեղասպանության ակտ է
11.05.2015 | 12:46

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարզիե Աֆհամը Սաուդյան Արաբիայի ագրեսիան Եմենի նկատմամբ ցեղասպանության ակտ է անվանել՝ հաղորդում է ԻՐՆԱ իրանական գործակալությունը: «Սաուդյան Արաբիայի ավիահարվածները` Եմենի ուղղությամբ, և մասնավորապես` երկրի հյուսիսային մասերում խիտ բնակեցված բնակելի շրջանների ռմբակոծությունները ցեղասպանական ակտ են համարվում և իրագործվում են ի հեճուկս բոլոր միջազգային նորմերի»,- ասել է Իրանի ԱԳՆ մամլո քարտուղարը և հավելել. «Արգելված զինամթերքով քաղաքացիական կենտրոնների ռմբակոծությունը` ուղղված զոհերի թվաքանակի ավելացմանը, հակասում է միջազգային նորմերին»: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև կոչ է արել ՄԱԿ-ին առավել ակտիվ գործողություններ ձեռնարկել` ուղղված անմեղ մարդկանց հանդեպ ագրեսիան վերացնելուն:

Դիտվել է՝ 479

Մեկնաբանություններ