Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

BBC-ն անդրադարձել է Մայիսի 9-ի շքերթից «անհետացած» հայկական դրոշին

BBC-ն անդրադարձել է Մայիսի 9-ի շքերթից «անհետացած» հայկական դրոշին
12.05.2015 | 13:34

BBC-ն անդրադարձել է Մոսկվայում Մայիսի 9-ի շքերթին՝ հրապարակելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության էջում տեղադրված լուսանկարները, որոնցից անհետացել է Հայաստանի պետական դրոշը՝ գրում է գործակալությունը։ Շքերթին մասնակցող երկրները հրապարակ են դուրս եկել այբբենական կարգով՝ Ադրբեջանն ու Հայաստանը, փաստորեն, միասին են հայտնվել հրապարակում։ Մինչդեռ Ադրբեջանի տարածած լուսանկարում Հայաստանի դրոշը չկա։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում հրաժարվել են մեկնաբանել։ Ադրբեջանցի ռազմական փորձագետ ՈՒզեիր Ջաֆարովը չի կասկածում, որ դրոշը լուսանկարում մոնտաժով հեռացվել է։

Դիտվել է՝ 542

Մեկնաբանություններ