Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մենք կազատենք Ղրիմը և Դոնեցկը

Մենք կազատենք Ղրիմը և Դոնեցկը
12.05.2015 | 13:48

ՈՒկրաինան կազատի Դոնեցկը և Ղրիմը, իսկ Դոնեցկի օտարված օդանավակայանում կլինի հուշահամալիր՝ նվիրված օդանավակայանի պաշտպան ուկրաինացի զինվորներին՝ ասել է նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ «Օդանավակայան» վավերագրական ֆիլմի առաջին մասը դիտելուց հետո։ Նա շնորհակալություն է հայտնել զինվորներին, կամավորներին և գեներալներին, ովքեր կարողացել են կարճ ժամանակում ստեղծել ուկրաինական բանակ։ «Այսօր կա բանակ և ունի փառավոր ավանդույթներ, հաղթանակներ, իր հերոսները»,- ասել է նախագահը։ Պորոշենկոն նշել է, որ ոչ մի կասկած չունի՝ իրենք կազատեն օդանավակայանը, Դոնեցկը և Ղրիմը, քանի որ դա իրենց երկիրն է։ «Եվ մենք կվերակառուցենք օդանավակայանը»,- ասել է նա։

Դիտվել է՝ 526

Մեկնաբանություններ