Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վրաստանը, Մոլդովան և ՈՒկրաինան ԵՄ-ից 150 մլն եվրո դրամաշնորհ կստանան

Վրաստանը, Մոլդովան և ՈՒկրաինան ԵՄ-ից 150 մլն եվրո դրամաշնորհ կստանան
12.05.2015 | 13:50

ԵՄ-ը Վրաստանին, ՈՒկրաինային և Մոլդովային 150 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի, որը թույլ կտա 1,5 մլրդ եվրո ընդհանուր ծավալով վարկ ստանալ՝ ասել է ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը: «Մենք պետք է երկրներին և գործարար հանրություններին, հատկապես` միջին և մանր ձեռնարկություններին, նախապատրաստենք ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի բոլոր պահանջներին: Դրա համար մենք նոր գործիք կտրամադրենք ազատ առևտրի գոտու շրջանակներում, որը կծածկեր բոլոր երեք երկրները: Մենք 150 մլն կտրամադրենք դրամաշնորհի տեսքով, որի արդյունքում հնարավոր կլինի երեք երկրի` Վրաստանի, Մոլդովայի և ՈՒկրաինայի համար 1,5 մլրդ եվրո վարկ ստանալ»,- ասել է Յոհանես Հանը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հետ մամլո ասուլիսում:

Դիտվել է՝ 500

Մեկնաբանություններ