Բացվել է վրաց-թուրքական սահմանին տեղակայված Բաքու-Թբիլիսի-Կարս ծրագրով կառուցված թունելը։ APA լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի տրանսպորտի և կապի փոխնախարար Մուսա Պոնախովին, նշում է, որ թունելի երկարությունը 4,5 կիլոմետր է։ «Այս թունելը սահմանին երկաթգծերի միացման միակ խոչընդոտն էր։ Այնտեղ արդեն շարունակվում է երկաթգծի շինարարությունը»,- ասել է Պոնախովը։