Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՈՒոռլիք. Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները ցանկանում են ավելի ակտիվ բանակցել

ՈՒոռլիք. Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները ցանկանում են ավելի ակտիվ բանակցել
13.05.2015 | 17:48

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ցանկանում են ավելացնել հանդիպումների հաճախականությունը, «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում ասաց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը՝ մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ Վաշինգտոնում իր հանդիպման արդյունքները: «Նախագահների հնարավոր հանդիպման ամսաթիվը դեռ չի որոշվել, սակայն երկու նախագահներն էլ հայտնել են, որ ցանկանում են ակտիվացնել երկխոսության ընթացքը, և այժմ մենք նման երկխոսություն կազմակերպելու հնարավորություն ենք փնտրում, մենք շուտով տարածաշրջան կայցելենք՝ նախագահների հանդիպումը նախապատրաստելու նպատակով»,- նշեց ՈՒոռլիքը: Նա կարծում է, որ հակամարտության բոլոր կողմերը ցանկանում են խնդրի խաղաղ կարգավորման հասնել: «Ես հավատում եմ, որ թե նախագահ Սարգսյանը և թե նախագահ Ալիևը ցանկանում են բանակցությունների միջոցով լուծումը գտնել այս հակամարտության, հակամարտություն, որն արդեն չափից ավելի երկար է շարունակվում և արդեն չափից ավելի մարդու կյանք է խլել: Մենք ցանկանում ենք այս ամենին վերջ դնել»,- հայտարարեց Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը: Տարածաշրջան այցի ընթացքում միջնորդները կարող են հանդիպումներ ունենալ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ:

Դիտվել է՝ 543

Մեկնաբանություններ