Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵՄ հանձնակատար. Մեզ պետք է հզոր մարդկային ներուժ

ԵՄ հանձնակատար. Մեզ պետք է հզոր մարդկային ներուժ
15.05.2015 | 11:57

ԵՄ մշակույթի, կրթության, երիտասարդության և քաղաքացիության հարցերով հանձնակատար Տիբոր Նավրաչիչը նշել է Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի նախարարական գագաթնաժողովի և Բոլոնիայի քաղաքականության չորրորդ ֆորումի Երևանյան կոմյունիկեի բովանդակության 3 առաջնահերթությունները Երևանում Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի նախարարական գագաթնաժողովի և Բոլոնիայի քաղաքականության չորրորդ ֆորումի ժամանակ:
Որպես առաջին առաջնահերթություն նա նշել է կրթության որակի ու արդիականության բարձրացումը: «Համաձայն եմ, որ թվային կրթությունը ներառվել է Բոլոնյան գործընթացում: Դա հնարավորություն կտա կրթությունը մոտեցնել նրանց, ովքեր զրկված են այդ հնարավորությունից»,- ասել է հանձնակատարը: Նրա խոսքով, երկրորդ առաջնահերթությունը աշխատանքի տեղավորելն է. «Մենք աջակցում ենք նախաձեռնությունները, որոնք ուղղղված են աշխատանքով ապահովման մակարդակի բարձրացմանը: Մենք պետք է քննարկենք այդ հարցն ավելի լայն իմաստով, մեզ պետք է հզոր մարդկային ներուժ նաև սոցիալական ուղղվածությունը պահպանելու համար: ԵՄ-ը նպատակ է դրել, որ 2020-ին 40 տոկոսը բուհերի շրջանավարտներ լինեն»,- ընդգծել է Նավրաչիչը:
Երրորդ առաջնահերթությունը ուսանողների պատասխանատվության մակարդակի բարձրացումն է: «Մենք կաջակցենք բուհերին շրջաններում, որպեսզի նրանք ևս օգտվեն բոլոնյան գործընթացի պտուղներից»,-ընդգծել է նա:

Դիտվել է՝ 462

Մեկնաբանություններ