Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵԱՏՄ-ում բիզնեսը պետք է համագործակցի ԱԱՀ-ը վերադարձնելու համար

ԵԱՏՄ-ում բիզնեսը պետք է համագործակցի ԱԱՀ-ը վերադարձնելու համար
17.05.2015 | 17:07

ԵԱՏՄ անդամ երկրների հաստատությունները պետք է կարողանան համագործակցել իրար հետ ԱԱՀ-ն վերադարձնելու համար՝ ասել է էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով ԵՏՀ կոլեգիայի անդամ Տիմուր Սուլեյմանովը։ ԵԱՏՄ երկրների միջև առևտրում ԱԱՀ-ը վերադարձվում է ներկրողի հայտարարության հիման վրա։ «Հայաստանի համար այս ընթացակարգը նոր է, կիրառվում է 2015 թ. հունվարից։ Այդ պատճառով ռուս մատակարարները որոշակի մտահոգություններ ունեն. հայկական կողմը կվճարի՞ ԱԱՀ-ն, ապրանք ստանալու մասին հայտարարություն կներկայացնի՞ հարկային մարմին և կփոխանցի՞ ռուս գործընկերներին։ Միայն դրանից հետո հնարավոր կինի հասնել ԱԱՀ-ի վերադարձին։ Իրենց ռիսկերը նվազագույնի հասցնելու համար որոշ ռուս գործարարներ ուղղակի ապրանքի գինը ներառում են 18- տոկոսանոց ԱԱՀ-ի մեջ։ Այլ խոսքով ասած՝ նրանք չեն օգտվում այն արտոնություններից, որոնք ռուսական հարկային օրենսդրությունը տրամադրում է։ Իսկ դա իջեցնում է ռուսական ապրանքների մրցունակությունը։ Եթե դու կարող ես ապրանքը վաճառել 100 ռուբլով, սակայն վաճառում ես 118-ով, դա այդքան էլ ճիշտ չէ»,- հայտարարեց նա։ Ռուսական ընկերությունները պետք է բարելավեն իրենց հարկային պլանավորումը, իսկ հայ գործընկերները յուրացնեն ԱԱՀ-ի վերադարձի շղթան, հավելեց նախարարը։

Դիտվել է՝ 569

Մեկնաբանություններ